«ՀՀ-ում ներքին կարգով արգելափակում են ՌԴ-ից ժամանած քաղաքացիների բանկային գործարքները». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ (18․03․2022) սուպերմարկետում հերթում կանգնած եմ, դիմացս ՌԴ-ից ժամանած հաճախորդներ են։ Փորձեցին քարտով վճարել։ Ռուսական Сбербанк-ի քարտը անմիջապես մերժվեց հայկական բանկի տերմինալի կողմից՝ չեկում գրելով՝ արգելված գործարք, բռնագրավել քարտը։
Ավելի ուշ պարզվեց, որ Հայաստանում ներքին կարգով արգելափակում են ՌԴ-ից ժամանած քաղաքացիների բանկային գործարքները։
ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, թե չեզոք դիրք են գրավել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, բայց ներքին կարգով խրախուսում են Ռուսաստանի դեմ միջազգային ճնշումները։ Որևէ հայկական բանկ ինքնագլուխ չէր իրականացնի հակառուսական քայլեր՝ առանց ՀՀ իշխանության դրդման կամ համաձայնության։
Սա վտանգավոր քայլ է, որը պետք է կանխել, այլապես հետևանքները մեզ համար չափազանց ծանր կլինեն։ Ավելի քան մեկ միլիոն հայ մարդ կզրկվի ռուսական շուկայից ու Ռուսաստանի խոպաններում փող աշխատելու հնարավորությունից»։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
204Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
54919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
53419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
224916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
163515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
202413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
87812.11.2026, 16:00