Ուկրաինայի պատերազմը և դրա հետևանքները համաշխարհային տնտեսության համար. ՏՀԶԿ

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսական աճի ավելի քան 1%-ով կրճատման։ Բացի այդ, այս տարի պատերազմի պատճառով համաշխարհային գնաճը կարող է աճել 2,5%-ով։ Նման եզրակացություններ է արել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):
Հետազոտության համաձայն՝ պատերազմի պատճառած ցնցումների տնտեսական ազդեցությունները տարբեր կլինեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, սակայն դրանք ամենաշատը կզգան եվրոպական երկրների, հատկապես Ռուսաստանին կամ Ուկրաինային սահմանակից տնտեսությունները։ Օրինակ՝ Համաշխարհային տնտեսության գերմանական ինստիտուտը (IfW) գրեթե կիսով չափ կրճատել է Գերմանիայում այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչև 2,1%։
Հետազոտողների կարծիքով՝ զգալի տնտեսական ռիսկը կայանում է նրանում, որ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել էներգակիրների մատակարարումները Եվրոմիություն: Պատերազմի ևս մեկ հնարավոր հետևանք, առանձին երկրներում տնտեսական ճգնաժամի լուրջ վտանգի հետ մեկտեղ, կազմակերպությունն զգուշացրել է հումանիտար աղետի մասին՝ աշխարհի ամենաանբարենպաստ շրջաններում աճող սովով և աղքատությամբ պայմանավորված:
Նշվում է, որ Ուկրաինայից փախստականների հոսքը մարտահրավեր է նաև Եվրոպայի համար։ Այս ծախսերը, ընդհանուր առմամբ, աննշան են ԵՄ-ի համար, սակայն Ուկրաինային սահմանակից առանձին պետությունների համար դրանք կարող են ծանր բեռ դառնալ։
ՏՀԶԿ-ն նաև կարծում է, որ պատերազմի երկարաժամկետ հետևանքները կլինեն վճարային համակարգերի հնարավոր մասնատումը և արժութային պահուստների կազմը: «Ռուսական բանկերի դուրս մնալը SWIFT համակարգից կարող է արագացնել այլընտրանքների ստեղծումը։ Սա իր հերթին կարող է հանգեցնել միասնական վճարային համակարգի արդյունավետության և ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի դերի նվազմանը»,- ասվում է եզրակացությունում:

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
227Երեկ, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
53306.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
21306.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
24806.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
27805.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
25005.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
52902.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
52502.10.2026, 16:06