Թրամփը Բայդենին համարել է վախկոտ, ով վախենում է հարձակվել միջուկային տերության վրա
![]() 1469 Կիրակի, 20 մարտի, 2022 թ., 15:48 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վախենում է Ռուսաստանի միջուկային զենքից, ուստի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում խուսափում է նրա վրա հարձակվելուց։ Այս մասին Ֆլորիդայում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ունեինք Աֆղանստանի ճգնաժամ, ես դա համարում եմ մեր պատմության ամենանվաստացուցիչ պահը։ Այժմ մենք ունենք ուկրաինական ճգնաժամ, անհավանական չափերի հումանիտար ողբերգություն։ Բայդենն ասել է, որ չի կարելի հարձակվել միջուկային տերության վրա: Մենք (Միացյալ Նահանգները) վախենում ենք»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ միջուկային պատերազմի սպառնալիքը շատ իրական է։ Նա նշել է, որ ամերիկացիները պետք է վախենան միջուկային պատերազմից, քանի որ երկիրը ղեկավարում են «ոչ կոմպետենտ մարդիկ»։ Բացի այդ, նախկին նախագահի խոսքով, երրորդ համաշխարհային պատերազմի հավանականություն կա, քանի որ ԱՄՆ-ին «այլևս չեն հարգում»։ «Կարծում եմ, որ սա (միջուկային պատերազմի վտանգը) լուրջ է, ես օրերս տեսա Բայդենին, ով ասաց, որ մենք չենք ուզում կռվել Ռուսաստանի հետ, քանի որ այն միջուկային տերություն է։ Սա թուլությա՞ն նշան է»,- ասել է Թրամփը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
