Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Լրատվամիջոցները հայտնել են Ժիրինովսկու ինքնազգացողության վատթարացման մասին

Լրատվամիջոցները հայտնել են Ժիրինովսկու ինքնազգացողության վատթարացման մասին
1188
Կիրակի, 20 մարտի, 2022 թ., 21:54

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ինքնազգացողությունը վատացել է, հաղորդում է «Известия»-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ քաղաքական գործչին կրկին մեդիկամենտոզային կոմայի մեջ են գցել, բժիշկները նրա մոտ սեպտիկ շոկ են ախտորոշել։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է COVID-19-ով։

Ինչպես գրում էին լրատվամիջոցները, Ժիրինովսկու թոքերի 70 տոկոսն ախտահարվել էր, սակայն ավելի ուշ նրա վիճակը բարելավվել էր։