«Աղի չարաշահումը վնաս է, բայց այն սեղանից հավաքելը՝ ուղղակի ծաղր». Կարեն Ավագյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Առողջապահության ոլորտի վատ աշխատանքի ու անգործության մասին երբ բարձրաձայնում ես, պատասխանատուներն սկսում են սլաքներն ուղղել դեպի բժիշկը։
Բժշկի համար ստեղծելով լուրջ կազմակերպական խոչընդոտներ, ոչ պատշաճ գործունեության պայմաններ, անբավարար հանգիստ։
Գիտակցելով նաև բժշկի դիմող քաղաքացու հոգեվիճակը՝ պատկան մարմինները ցանկացած բողոք, խնդիր անուղղակի կերպով, երբեմն նաև ուղղակի մեղավորությունը բարդում են բժշկի վրա։
Այսօր առողջապահական ոլորտի պատասխանատուներն զբաղվում են բացառապես այն թեմաներով, որոնք իրենց հետ բերելու են տեսանելի, իսկ իրականում թվացյալ մտահոգության ցուցադրում մարդկանց առողջության նկատմամբ։
Աղի չարաշահումը, իհարկե, վնաս է, բայց այն սեղանից հավաքելը՝ ուղղակի ծաղր: Միջազգային փորձում կա հիմնավորված միջոցառումների ցանկ, որն իրապես բացառում է աղի վնասակար հետևանքների նվազեցումը, այլ ոչ թե առողջապահական գերատեսչությունը դարձնում ծաղրուծանակի առարկա»։

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
144Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
237Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
62419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
39018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
36018.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
81415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
105413.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
325313.08.2026, 00:33