Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Անբարոյական ուժերը մեզ տանում են դեպի թուրքական վիլայեթացում». Ա. Թևանյան

«Անբարոյական ուժերը մեզ տանում են դեպի թուրքական վիլայեթացում». Ա. Թևանյան
381
Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 16:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով ԱԺ-ում այսօրվա ելույթը. «ՀՀ-ն ծնվել է Ղարաբաղյան շարժումից՝ «Պայքար, պայքար մինչև վերջ» և «Միացում» կարգախոսների ներքո: Այդ կարգախոսներն իրավականորեն ամրագրվել են ՀՀ անկախության հռչակագրում:
Նրանք, ովքեր Արցախն այս կամ այն կարգավիճակով տեսնում են Ադրբեջանի կազմում (այդպիսիք կան քաղաքական ու տեղեկատվական դաշտում), դեմ են ՀՀ անկախության հռչակագրին՝ մեր պետության ծննդյան վկայականին: Այդ անբարոյական ուժերը մեզ տանում են դեպի թուրքական վիլայեթացում, ինչը չպետք է թույլ տալ: Ներքաղաքական պայքարը, հետևաբար, ստանում է ազգային-ազատագրական բնույթ»:

Անդրանիկ Թևանյանի ելույթը
Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան