«Ռուսաստանի վերջնագրերն անընդունելի են Ուկրաինայի համար». Զելենսկի
![]() 726 Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 20:54 Ռուսաստանի վերջնագրերն անընդունելի են Ուկրաինայի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպական հանրային հեռարձակողներին տված հարցազրույցում: Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ դրանք կարող են ընդունվել միայն Ուկրաինայի կործանման պարագայում: «Ուկրաինան չի կարող կատարել Ռուսաստանի Դաշնության վերջնագիրը: Պետք է բոլորիս ոչնչացնել, այդ ժամանակ նրանց վերջնագիրը կկատարվի։ Օրինակ՝ տալ Խարկովը, Մարիուպոլը կամ Կիևը։ Ո՛չ Խարկովը, ո՛չ Մարիուպոլը, ո՛չ Կիևը, ո՛չ ես՝ նախագահը, մենք չենք կարող դա անել»,- ասել է Զելենսկին։ Ավելի վաղ Ռուսաստանը մի շարք պայմաններ էր առաջադրել Ուկրաինային պատերազմը դադարեցնելու համար։ Դրանց թվում են Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, Ղրիմի ճանաչումը՝ որպես ռուսական և այսպես կոչված ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը։ Կիևը հասկացնում է, որ այս ամենից պատրաստ է միայն չեզոք կարգավիճակին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
