Ո՞ւմ են հասցեագրված եղել և ինչպե՞ս են փոխանցվել Ադրբեջանի 5 առաջարկները. «Ժողովուրդ»
![]() 998 Երեքշաբթի, 22 մարտի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունների կողմից անընդհատ շոշափվող «Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու» թեզն ասես միս ու արյուն է ստանում: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ հարաբերություններ կարգավորելու առումով Հայաստանին ներկայացված 5 կետերում անընդունելի ոչինչ չկա: ԱԳՆ պաշտոնական հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե այդ 5 առաջարկ-կետերն ինչ միջոցով են պաշտոնական Երևանին փոխանցվել՝ ուղիղ արդյոք կապով, թե, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջոցով: Ե՞րբ են եկել այդ առաջարկներն ու կոնկրետ ո՞ւմ են հասցեագրված՝ ՀՀ ԱԳ նախարարի՞ն, վարչապետի՞ն, թե՞ նախագահին: Նախարարությունը մեր հարցմանը պատասխանել էր. «Ադրբեջանական կողմի առաջարկները հայկական կողմին փոխանցվել են դիվանագիտական խողովակներով և հասցեագրված են ՀՀ իշխանություններին»: Ի՞նչ դիվանագիտական խողովակի մասին է խոսքը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ տեսակի շփումներ չունեն, աղավնիով լուր ուղարկելու մեթոդն էլ արդեն մի քանի հազարամյակ դուրս է կիրառությունից: Նախարարությունը խուսափել է նաև հստակ պատասխանել հարցին, թե ում են հասցեագրված Ադրբեջանի առաջարկ-կետերը՝ ըստ երևույթին ապահովագրելով հետագայում որևէ մեկին հարվածի տակ դնելուց: Փոխարենը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա: Մնում է պարզել՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ասելով՝ ինչ նկատի ունի Արարատ Միրզոյանը. Արցախը ո՞ր երկրի կազմում է մնալու»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
