Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարությանը. «Ժողովուրդ»
![]() 359 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 09:35 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ պրոբացիոն ծառայությանը։ Թերթը տեղեկացել է, որ նախկին քաղաքապետը պահանջել է, որ դատարանը ստիպի նախարարությանը և ծառայությանը բարենպաստ վարչական ակտ կայացնել և իրեն թույլատրել յուրաքանչյուր տարի՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Պատճառը նշված չէ։ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կայացնել վարչական ակտ՝ Ռուբեն Խլղաթյանին թույլատրելով յուրաքանչյուր տարի՝ 2022թ.-ի մարտի 15-ից մինչեւ 2025թ.-ի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա չէ, եւ ավելին՝ ենթակա է անհապաղ կատարման: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
