«Արցախի կորուստ կլինի, եթե Հայաստանը դոփի ռուսական ճահճում». Դավիթ Սանասարյան
![]() 715 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 10:36 «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Գազ կունենա Արցախը, եթե վախ չունենա Հայաստանը Ո՛չ, շուտասելուկ չեմ գրել։ Ադրբեջանից մարդասիրություն սպասելն ինքնախաբեություն է։ Մեր վրա ՏՈՍ 1-ի ջերմաբալիստիկ հրթիռներ կրակող ու ֆոսֆորային արկեր օգտագործողի համար գազ կտրելը խաղուպար է։ Թշնամին նենգ է։ Եվ ի՞նչ, վախը մեծացնե՞նք։ Ո՛չ, բնականաբար, պետք է լուծումներ գտնենք։ Նոյեմբերի 9-ին պատերազմը չավարտվեց, ու դա չավարտվեց, քանի որ պահի թելադրանքով Ռուսաստանին նման դերակատարություն տալով, մենք մեզ դիրքավորեցինք նոր ու տևական ճգնաժամերի, ավելի մեծ ճգնաժամի առաջ կանգնեցինք, քան պատերազմն էր։ Հիմա մեզնից փորձում են կորզել մեր ողնաշարը՝ պետականությունը։ Ինչ անել. 1. Հնարավորինս արագ փորձել կարգավորել Արցախի գազի և այլ հումանիտար խնդիրները միջազգային հանրության (ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՄԱԿ, միջազգային այլ ատյաններ) հետ։ 2. Միջազգային գործընկերների հետ բանակցել Արցախում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ: 3. Մի քանի ուղղություններով նոր որակի հարաբերություններ է պետք կարգավորել: Փորձում են ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի հնարավոր պարտությունը ներկայացնել որպես Հայաստանի/Արցախի կորուստ, այո՛, կլինի, եթե Հայաստանը դոփի ռուսական ճահճում։ Իսկ ճահճից դուրս գալու ուղիները կան, որի արդյունքում ոչ միայն չենք կորցնի Հայաստանն ու Արցախը, ապա կբացվի զարգացման ու հզորացման նոր ուղիներ։ Հ. Գ. Երկար գրելու կամ խոսելու թեմա է։ Հետևողականորեն գրելու ու խոսելու եմ խնդիրների ու լուծումների մասին»։ Աղբյուրը` Դավիթ Սանասարյան |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
48512.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
129911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
57411.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
58911.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
38811.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
42311.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
73810.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
187310.03.2026, 00:25
