«Զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ». Դավիթ Խաժակյան
![]() 800 Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 15:36 Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ԵԽ կոնգրեսն ի գիտություն ընդունեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։ Ի շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի՝ մասնավորապես ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրեցին ադրբեջանցի պատվիրակների դժգոհությունը։ Ամբողջ այս ընթացքում մտաբերում էի այն ընդդիմադիրների ելույթները, որոնք փորձում են հանրությանը համոզել, թե ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այլևս չի ներառում Արցախի շահերի պաշտպանության հարցը։ Հայաստանյան պատվիրակներս, խոսելով ՏԻՄ ընտրություններից, արձագանքեցինք նաև ադրբեջանցի պատվիրակի ելույթին՝ պնդելով, որ զեկույցում «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը ճշգրիտ է և որ Արցախի հարցը փակված չէ»։ Աղբյուրը` Դավիթ Խաժակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
