Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Կրեմլը հայտարարել է Չուբայսի պաշտոնանկության մասին

Կրեմլը հայտարարել է Չուբայսի պաշտոնանկության մասին
889
Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 18:18

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ կայուն զարգացման գծով հատուկ բանագնաց Անատոլի Չուբայսն իր կամքով է հրաժարական տվել: Նա լքել է Ռուսաստանը, թե ոչ՝ դա իր գործն է, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, Չուբայսն իր կամքով է հրաժարական տվել: Եվ նա հեռացել է, թե չի հեռացել, դա իր գործն է»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չուբայսը լքել է պաշտոնը, ապա՝ Ռուսաստանը։