«Ակնհայտ է, որ պարենային ապրանքների պակասուրդ լինելու է»․ փոխվարչապետ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ուկրաինայում պատերազմով պայմանավորված պարենային ապրանքների արտահանման, տեղական արտադրության հետ կապված ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու:
Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ԵԱՏՄ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է այդ հարցը․ «Մենք որքան էլ մտածենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք խնդիրները լուծվեն ու դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կա հստակ պայմանավորվածություն, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի ու սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար»։
«Բոլոր հնարավոր խթանները պետք է աշխատեցնել, որպեսզի լոկալ արտադրությունը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի մասով խթանվի, դա դոգմա է, որովհետև տարածաշարջանում ակնհայտ է, որ պակասուրդ է լինելու»,- նշեց փոխվարչապետը:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
204Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
54919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
53419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
224916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
163515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
202413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
87812.11.2026, 16:00