ՊՆ-ն արդարացնում է ադրբեջանցիներին․ «Ժողովուրդ»
![]() 736 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց և հակասող հայտարարություններ տարածում: Բանն այն է, որ ՄԻՊ-ը հաստատեց, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: Հայտարարության մեջ ասվում է. «Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են»։ ՊՆ-ն, ըստ էության, ընդունում է տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բայց ոչ թե այս տարվա մարտից, այլ նախորդ տարվա գարնանից: «Նախորդ տարի փորվել են խրամատներ, որոնք պատճաշ կահավորման բացակայության պատճառով ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել, նրանք հեռացել են և վերադարձել այս գարնանը»,- նշում են ՊՆ-ից։ Բացի այդ, ՄԻՊ-ը շեշտում է՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու առումով։ ՊՆ-ն հակառակն է պնդում՝ հիմնավորելով, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկել Ներքին Հանդը, քանի որ նրանց դիրքերը 2 կիլոմետր հեռու են, բացի այդ, գյուղի եւ նրանց միջեւ մի քանի բարձունք կա։ Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն շարունակում է արդարանալ և արդարացնել ադրբեջանական գործողությունները, իսկ նորըտիր օմբուդսմենը ջանում է բարձրաձայնել ճշմարտությունը: Եվ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին շարունակում է իր տան մեջ ապրելու համար անհարմարություն ունենալ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
