«Համաշխարհային տնտեսությունում տեղի են ունենում տեկտոնիկ տեղաշարժեր». Կարեն Ադոնց
![]() 358 Ուրբաթ, 25 մարտի, 2022 թ., 01:30 Տնտեսագետ Կարեն Ադոնցի գրառումը. «ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԽՏԱՆՈՒՄ» ԵՆ, ՌԻՍԿԵՐԸ՝ ՄԵԾԱՆՈՒՄ Աշխարհում, ինչպես նաև՝ համաշխարհային տնտեսությունում, տեղի են ունենում տեկտոնիկ տեղաշարժեր՝ հղի տարաբնույթ ցնցումներով։ Նման իրավիճակներում չափազանց կարևոր է պահպանել հավասարակշռություն, դնել կայունության և ապագա զարգացման ամուր հիմքերը։ Այս առումով, համակարգատար խոշոր ուղղությունները պետք է գան առաջին պլան՝ դառնալով առաջնահերթություններ։ Որո՞նք են մեզ համար այդ ուղղությունները՝ ՏՏ ոլորտից և տուրիզմից զատ։ • Մաքուր պղնձի, նավթի վերամշակման և պարարտանյութերի արտադրության ներդրումային ծրագրերի մշակումները պետք մտնեն գործնական փուլ։ Անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ «Քաջարանից դեպի Իրան» երկաթգծի և նավթամուղի կառուցման շուրջ։ Առաջնային են նաև՝ • Նոր «արտադրական գոտիների», կադրերի վերապատրաստման կենտրոնների կառուցման և գործարկման հարցերը, • Կապիտալի շուկային և ԲԲԸ-ին վերաբերող օրենսդրության պարզեցման, հայկական բորսայի գործունեության աշխուժացման հարցը, • «Համահայկական ԲԲԸ»-ն՝ առանձին օրենքով ձևավորելու առանցքային խնդիրը։ • Առանձին կենսական ուղղություններով արդյունաբերական գյուղատնտեսության կազմակերպման հարցը։ Սրանք համալիր, բարդ, փոխկապակցված և փոխլրացնող քայլեր են՝ իրարից անջատ (փուլային եղանակով) իրագործել հնարավոր չէ»։ Աղբյուրը` Կարեն Ադոնց |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
48512.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
129911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
57411.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
58911.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
38811.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
42311.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
73810.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
187310.03.2026, 00:25
