«Ադրբեջանն առանց պայթյունների փակել է գազատարի փականը՝ ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը»․ Փաշինյան
![]() 1216 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 11:24 Արդեն երեք օր է՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից։ Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում։ Այսօր Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանմանը։ «Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Արդբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգոմը և, ի վերջո, ինքը նորոգեց»,- նշեց վարչապետը։ «Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական, և ահա մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն արդեն մարտի 21-ին, առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը»,- ասաց Փաշինյանը։ «Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում»,- նկատեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
