«Ադրբեջանին առաջարկել ենք, որ մի քանի դիրք հետ քաշվեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշվենք իրենց տարածքից»․ վարչապետ
![]() 1645 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 12:18 «Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ»,- այսօր՝ Կառավարության նիստին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ»,- նշեց նա։ «Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմոնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,- հայտարարեց վարչապետը։ «Ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական հետքաշումից մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով, և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք մեր տարածքից։ Այսպիոսվ, երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- նշեց նա։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
