Ուկրաինան արտաքսում է Կիևում Բելառուսի դեսպանատան գրեթե ողջ կազմը
![]() 859 Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 21:24 Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Կիևում Բելառուսի դեսպանատան աշխատակիցների թիվը հասցնել 5-ի։ «Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն այսօր պաշտոնական նոտա է հղել Բելառուսի ԱԳՆ-ին՝ Ուկրաինայում Բելառուսի դեսպանատան անձնակազմի թիվը մինչև հինգ հոգու կրճատելու՝ ուկրաինական կողմի որոշման վերաբերյալ։ Բելառուսի դեսպանատան մյուս աշխատակիցների դիվանագիտական հավատարմագրումը չեղյալ է հայտարարվում, և նրանց և նրանց ընտանիքի անդամների գտնվելն Ուկրաինայի տարածքում անցանկալի է հայտարարվում»,- ընդգծել է Նիկոլենկոն։ «Նման որոշումները մեր պետության պատասխանն են Մինսկում և Բրեստում Ուկրաինայի դիվանագիտական հաստատությունների աշխատակիցների նկատմամբ Բելառուսի անբարյացակամ գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ԱԳՆ-ն զգուշացնում է Բելառուսի իշխանություններին, որ Ուկրաինայի նկատմամբ հետագա ցանկացած ոչ բարեկամական քայլ վճռական պատասխան է ստանալու։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
