Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանի հիմնական նպատակն Արցախում դիմադրությունը կոտրելն էր». Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի հիմնական նպատակն Արցախում դիմադրությունը կոտրելն էր». Տիգրան Աբրահամյան
631
Ուրբաթ, 25 մարտի, 2022 թ., 21:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Ադրբեջանի հիմնական նպատակը ոչ այնքան Փառուխ գյուղ մտնելն էր կամ նույնիսկ Քարագլուխ բարձունքի նկատմամբ վերահսկողությունը, որքան Արցախում դիմադրությունը կոտրելը։

Դիմադրությունն ասվածը վերաբերվում է մարտական ոգու անկումից, մարդկանց խորը հիասթափությունից մինչև հայաթափում։ Հանրային տիրույթի հիմնական հարցադրումներից մեկն էլ այն է, թե մինչև ուր կարող է հասնել ադրբեջանական ագրեսիան, գործողությունները։ Պատասխանը շատ կարճ է՝ որքան նրանց թույլ տրվի»։