«Ադրբեջանցիք մի երկու մանաթ կտան ռուս խաղաղապահներին ու կներխուժեն հերթական գյուղը»․ Վասակ Դարբինյան
![]() 609 Կիրակի, 27 մարտի, 2022 թ., 02:06 Լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիք մի երկու մանաթ կտան ռուս խաղաղապահներին ու կներխուժեն հերթական գյուղը, խաբս կտան մերոնց ու կգրավեն հերթական բարձունքը, հայ հայրենասերները էս առիթով հերթական անգամ կմեղադրեն Հայաստանի իշխանությանը դավաճանության մեջ և չեն մոռանա խմել մեր հերթական զոհերի կենացը, հընթացս հավատարմության մի թեթև երդում տալով ռուսներին,- միջին վիճակագրական հայը կփորձի տարբերել խաղաղության դարաշրջանի գերեզմանափորին խաղաղության դարաշրջանի ճարտարապետից, առավել ուշիմները կսպասեն, թե էսօ՞ր ինչ կասի մեր մասին Ժիրինովսկին, ինչ-որ պահի կհետաքրքրվեն՝ հա, իմիջիայլոց, սա՞ղ է, թե մեռած... Մեծահարուստները, առևտրականները, սպասավորները հարց կտան իրար՝ ինչքա՞ն է դոլարը, ինչքա՞ն է ռուբլին, ինչքա՞ն է ոսկին, կմեկնաբանեն՝ դե հա, կռիվ է, ու պայծառակերպության մի պահի կզարմանան՝ ինչ են գրավե՞լ... Ո՞նց են գրավել, ե՞րբ են գրավել... Աղբյուրը` Վասակ Դարբինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
