Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախը վարելահող չէ, որ ինչ-որ մեկին տաք»․ Դավիթ Սանասարյան

«Արցախը վարելահող չէ, որ ինչ-որ մեկին տաք»․ Դավիթ Սանասարյան
439
Շաբաթ, 26 մարտի, 2022 թ., 23:42

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Հայաստանի անկախությունը քննարկման ենթակա չի ու չի կարող լինել, Արցախը ցանկացած կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել։
Գիտեմ, որ տարբեր շրջանակների կողմից փորձելու են նորից վախ սերմանել, թե՝ եթե ուզում ենք չկոտորվենք, ապա պետք է Ռուսաստանի կազմ մտնենք, կամ Արցախը տանք, որ Հայաստանը պահենք։ Երկուսն էլ Հայաստանի/Արցախի շահի հետ կապ չունեն, արհամարհե՛ք էդ ուժերին կամ ինքներդ որոշեք դրանց նկատմամբ ձեր պայքարի ձևերը։
Հայաստանը ո՛չ Բելառուս է դառնալու, ո՛չ էլ՝ Թուրքմենստան։ Արցախը վարելահող չէ, որ ինչ-որ մեկին տաք, Արցախը Հայաստանի ու հայերի կենսական տարածքն է, Հայաստանը գործոն դարձնող տարածք է, գոյությունը հարատևելու տարածքն է։
Ձեր պրագմատիզմն այլ տարածքում իրացրեք»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան