Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ձայնդ կտրիր ու սպասիր դատիդ»․ Արմեն Աշոտյան

«Ձայնդ կտրիր ու սպասիր դատիդ»․ Արմեն Աշոտյան
915
Կիրակի, 27 մարտի, 2022 թ., 10:42

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Զոհրաբ Մնացականյանը վերջին պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։
Սույն ոչնչությանը թվում է, թե նա այդքանից հետո, կարող է գլուխ բարձրացնել։ «Ինծիլիգենտ» արտաքինով փտած դավաճանը կարծում է, որ մենք մոռացել ենք իր նողկալի ծառայությունը հողատուին, ինչի պատճառով մեր գլխին եկավ այդպիսի արյունալի ու դաժան պատերազմ։
Նա.
❗️Ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ Նիկոլի ոհմակի անդամ։
❗️Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։
❗️Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիևին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները ։
❗️Սրա նման սրիկան է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու պատերազմի ուրվականը։
❗️Սա է հայ ժողովրդից 2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։
❗️Սա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։
❗️Սա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։
❗️Սա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման և մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։
❗️Պետք էր կատարյալ ստահակ լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը։
❗️Ձայնդ կտրիր ու սպասիր դատիդ, դավաճան»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան