Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ԼԺՀ»-ն հանրաքվե կանցկացնի Ռուսաստանին միանալու հարցով

«ԼԺՀ»-ն հանրաքվե կանցկացնի Ռուսաստանին միանալու հարցով
3016
Կիրակի, 27 մարտի, 2022 թ., 13:24

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում մոտ ապագայում կարող է հանրաքվե անցկացվել Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Կարծում եմ, որ մոտ ապագայում «հանրապետության» տարածքում տեղի կունենա հանրաքվե, որում ժողովուրդը կօգտվի իր բացարձակ սահմանադրական իրավունքից և կարծիք կհայտնի Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելու վերաբերյալ։ Չգիտես ինչու, ես վստահ եմ, որ դա հենց այդպես էլ տեղի կունենա», - ասել է Պասեչնիկը «Ինտերֆաքս»-ին: