Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Մակրոնը Բայդենի խոսքերից հետո կոչ է արել թույլ չտալ վիրավորանքներ Պուտինի հասցեին

Մակրոնը Բայդենի խոսքերից հետո կոչ է արել թույլ չտալ վիրավորանքներ Պուտինի հասցեին
1770
Կիրակի, 27 մարտի, 2022 թ., 19:18

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրեն թույլ չի տա վիրավորել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, ինչը թույլ է տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ըստ Le Parisien-ի, Մակրոնը, մեկնաբանելով Բայդենի՝ ՌԴ առաջնորդի հասցեին արված հայտարարությունները, ասել է, որ նման խոսքեր «չի օգտագործի»։
Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը հորդորել է զերծ մնալ «խոսքերից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայում հակամարտության սրման»։ Նա նաև նշել է, որ վաղը կամ մյուս օրը հերթական անգամ կշփվի Պուտինի հետ։