«Հայաստանի թուլացում ու հեղինակազրկում. այս նպատակից նիկոլը չի շեղվել». Կարեն Ավագյան
![]() 345 Երկուշաբթի, 28 մարտի, 2022 թ., 21:42 ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի գրառումը. «Հայաստանի թուլացում ու հեղինակազրկում: Այս նպատակից նիկոլը գեթ մեկ քայլ անգամ չի շեղվել: Նպատակը քողարկվում է մեկ անավարտ պատերազմի, մեկ խաղաղության կեղծիքներով: Այդ բառախաղերի ետևում իրական կորուստներն են ցավը, ու դավաճանությունը: Հայ հասարակությանն այդպես էլ չեն բացատրում՝ օրինակ, խաղաղության, թե անավարտ պատերազմի դրսևորում է հայ գերիների տանջամահ անելը, բանավոր հրամանով հայկական հողը զիջելը, արցախահայության ոչնչացման սպառնալիքը: Այս իրավիճակին նաև նպաստում են պետական ապարատի գործառութային քայքայումը: Իրավապահ մարմինները չեն կարողանում զսպել հանցագործությունների օրեցօր աճող տեմպը և վատթարացող ազգային սպառնալիքները, սակայն բարձր կոմպետենտությամբ շարունակում են Հայաստանի տարբեր մարզերում ուժային ռեսուրսով պաշտոնների նշանակել խմբակի ներկայացուցիչներին: Ուղղակի շատ բարձր ու անհամաչափ թանկ գին ենք վճարել նիկոլանմանների ու մնացած դավաճանների իրական դեմքերը բացահայտելու համար: Եթե մենք իրապես խոհեմ ու ազգակենտրոն, զգոն ու սթափ հասարակություն լինեինք, մեր վճարած գինն ավելի ցածր կլիներ»: Աղբյուրը` Կարեն Ավագյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
