«Արցախում ստեղծված իրադրության մասին պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախում ստեղծված իրադրության մասին Հայաստանի անվտանգության խորհուրդը, այն ղեկավարողը, իհարկե, պետք է հստակ գնահատականներ հնչեցնեն, սակայն ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում հնչող հայտարարություններն ու իրականացվող քայլերը և միջոցառումները պետք է համահունչ լինեն։
Այսինքն՝ անել հայտարարություններ և կողքից հետևել իրադարձությունների ընթացքին ու սահմանափակվել միայն մտահոգություն հայտնելով, կարող են միջին վիճակագրական քաղաքացիները, բայց ոչ երբեք անվտանգության պատասխանատու պաշտոնյաները։
Նույն իշխանության մի ներկայացուցիչ խոսում է պատերազմի բարձր հավանականության մասին, մյուսը՝ թուրքի հետ բարեկամանալու անխուսափելիության մասին։
Պատերազմի հավանականությունը նաև աճում է, եթե դա կանխելուն ուղղված ջանքերը՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական առումով անբավարար են»։

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
8809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8508:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
14303:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12802:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13601:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14600:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15000:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13500:06