Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ
![]() 1679 Երեքշաբթի, 29 մարտի, 2022 թ., 13:24 ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները պահանջներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, այս մասին գրում է РИА Новости-ն: Սահիբա Գաֆարովան ասել է, թե «եռակողմ հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը», և պահանջել է «հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքներից» և այլն: Իր ելույթում Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Նա ասել է, որ խախտման մասին հայտարարել է ոչ միայն Հայաստանը, այլև ՌԴ-ը, որն այդ տարածքի անվտանգության երաշխավորն է: «Կցանկանայի կրկնել. Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- նշել է Սիմոնյանը։ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ասել է, որ Բաքուն բազմիս առաջարկել է Երևանին խաղաղության պայմանագիր կնքել՝ հաշվի առնելով 5 կետերը: Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այդ կետերն ընդունելի են, և մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք իրականացնել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
