Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մենք մեզ ռուսից ու Ռուսաստանից ինքնուրույն սուբյեկտ չենք ընկալում»․ Նաիրի Բադալյան

«Մենք մեզ ռուսից ու Ռուսաստանից ինքնուրույն սուբյեկտ չենք ընկալում»․ Նաիրի Բադալյան
333
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 01:00

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ եմ մտածել, թե ինչու մենք՝ հայերս, որպես ազգ ու պետություն, այդպես էլ մեր սեփական, ուրիշներից տարբերվող հավաքական շահի գիտակցությունը չունեցանք:
Ինչո՞ւ չենք կարողանում պարզագույն բանը հասկանալ, որ Հայությունը, որպես ազգ և Հայաստանը, որպես պետություն, կարող են և պարտավոր են իրենց սեփական շահերն ունենալ ու դրանցով առաջնորդվել:
Ու որ այդ շահերը տարբեր հանգամանքներում կարող են ինչպես համընկնել, այնպես էլ հակադրվել ուրիշ սուբյեկտների՝ այդ թվում նաև Ռուսաստանի շահերին:
Մտածել, մտածել եմ ու հանգել տհաճ եզրակացության, որ մենք … ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ունենք:
Մենք մեզ, որպես հայ ազգ ու Հայաստան պետություն, ռուսից ու Ռուսաստանից ինքնուրույն սուբյեկտ չենք ընկալում, հենց դրա համար էլ սեփական շահի զգացողություն չունենք:
Մենք մեզ, որպես ազգ ու Հայաստանը, որպես պետություն, համարում ենք Ռուսաստանի մասնիկը՝ ավելի կոնկրետ՝ նրա «չերնաժոպի խաչիկը»:
Ու այո՛, այո՛, հենց էդ ծաղրելի ու զզվելի կերպարի մեջ էլ մենք ինքներս մեզ տեսնում ենք մեր սեփական Ռուսաստան-տիեզերքի մեջ:
Դրա համար էլ էդ տեսակ «խաչիկը» չի կարող սեփական, Ռուսաստանինից տարբերվող շահեր ու դրանց գիտակցում ու զգացողություն ունենալ:
Այն, ինչ լավ է ռուսի ու Ռուսաստանի համար, լավ է «խաչիկի» համար և ինչ վատ է ռուսի ու Ռուսաստանի համար, վատ է «խաչիկի» համար…
Հա, ու «խաչիկը» միայն Հայաստանում չէ:
«խաչիկն» ամեն տեղ է՝ Սիդնեյից մինչև Բեյրութ, ռուսի կողմից փլատակների վերածված Հալեպից մինչև Ստեփանակերտ, Երևանից մինչ Մոսկվա, Փարիզ ու Լոս Անջելես…
Եկեք սրա մասին խոսենք: Ու սրանից սկսենք»։

Աղբյուրը`   Նաիրի Բադալյան