Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին
636
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 10:12

ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինային անվտանգության հնարավոր երաշխիքներ տրամադրելու համատեքստում որևէ հստակության մասին, հայտնել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը։

«Մենք մշտապես քննարկումների մեջ ենք Ուկրաինայի հետ այն ուղիների շուրջ, որոնցով կարող ենք օգնել նրանց՝ ապահովելու ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Բայց անվտանգության երաշխիքների վերաբերյալ կոնկրետություն չկա, որի մասին ես կարող եմ խոսել այս պահին»,- ասել է պաշտոնյան: