Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա պռոջհանգիրական արդարադատությունն է»․ Ալեքսանդր Կոչուբաև

«Սա պռոջհանգիրական արդարադատությունն է»․ Ալեքսանդր Կոչուբաև
209
Հինգշաբթի, 31 մարտի, 2022 թ., 11:30

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆԻՍՏԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ
Նարեկ Մանթաշյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու դեմ բերված բողոքի քննությունը հետաձգվեց, որը պետք է տեղի ունենար այսօր ժամը 11։00-ին։ Պատճառը դատավոր Մնացական Հարությունյանի վերապատրաստումներն են։ Հիշեցնեմ, որ մոտ 10 օր առաջ էլ այս գործով ժամը 18։00-ին ծանուցվել եմ, որ ժամը 14։00-ին պետք է մասնակցեմ բողոքի քննությանը (ստացել էի թղթային ծանուցում, բայց այս տեսակ բողոքներով, որպես կանոն ծանուցվում ենք հեռախոսակապով)։ Հատկանշական է, որ վերապատրաստումներից հետո Մ․ Հարությունյանը լինելու է արձակուրդում մինչև ապրիլի 18-ը։ Վերաքննիչ բողոքը ներկայացվել է փետրվարի 10-ին, այսինքն բողոքը կարող է սկսել քննվել առնավազն 48 օր հետո (չեմ կարողանում մտաբերել նման աղաղակող խախտման երկրորդ դեպք)։ Սա պռոջհանգիրական արդարադատությունն է․ տեսնելով, որ գործը կառուցված է բամբասանքների վրա և հասկանալով, որ կալանքի տակ պահելը անհնարին է հիմնավորել՝ հետաձգում են դրա քննարկումը։ Վերաքննիչ վերանայումը 48 օր հետո անելը խայտառակություն է և իրավական ամենաթողություն։ Սա, ըստ էության, ապացույցն է այն իրողության, որ Հայաստանում քաղաքական հետապնդումները հասել են բարձրակետին, քանի որ այն վերածվել է քաղաքական պատանդառության։
Առողջություն և համբերություն քաղաքական պատանդ Նարեկ Մանթաշյանին։
Հ․գ․ Պատասխան եք տալու․․․․»։