Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նրանց մոտ ստացվում է «պասերով խաղը»` Հայաստանի պետականության հաշվին». Սուրենյանց

«Նրանց մոտ ստացվում է «պասերով խաղը»` Հայաստանի պետականության հաշվին». Սուրենյանց
283
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 16:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Նրանց մոտ ստացվում է «պասերով խաղը»՝ Հայաստանի պետականության հաշվին
Խորհրդարանական ընդդիմության քոչարյանական հատվածն անոնսավորեց հանրահավաքի մասին, որը տեղի կունենա ապրիլի 5-ին, ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում։
Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ է՝ «հեսա, հեսա պատերազմ» ռեժիմով հասարակությանը նախապատրաստելով Խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Փաշինյանը խաղաղության գնում է՝ ոչ թե քաղաքական որոշման, ծրագրի արդյունքում, այլ հասարակությանը վախեր ներշնչելով։
Նա քաղաքական- գաղափարական «սնուցում» ապահովեց տիտղոսային ընդդիմության համար, որն, անշուշտ, ապրիլի 5-ից նոր թափով կգեներացնի «կապիտուլյացիայի» թեման։
Փաշինյանի «երկչոտ» խաղաղության, ընդդիմության անծրագիր «մաքսիմալիզմի» հետևանքը կարող է լինել հայ- ադրբեջանական երկխոսության տապալումը, պատերազմի ռիսկերի մեծացումը, Արցախի հայաթափումը։
Բայց սա բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի իշխանությանն ու տիտղոսային ընդդիմությանը. նրանց մոտ ստացվում է «պասերով խաղը»՝ Հայաստանի պետականության հաշվին»։