Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պարզից էլ պարզ է, որ Էրդողանին միջնորդավճար են վճարելու թե՛ Ուկրաինան, թե՛ ՌԴ-ն»․ Կարեն Հեքիմյան

«Պարզից էլ պարզ է, որ Էրդողանին միջնորդավճար են վճարելու թե՛ Ուկրաինան, թե՛ ՌԴ-ն»․ Կարեն Հեքիմյան
340
Ուրբաթ, 01 ապրիլի, 2022 թ., 18:48

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «Համենայնդեպս, ես որևէ բնագավառում չեմ ճանաչում և ոչ մի միջնորդ, որն իր գործն իրականացնում է առանց միջնորդավճարի:
Մամուլից հայտնի է դարձել, որ Զելենսկին և Պուտինը հանդիպելու են Ստամբուլում: Մինչ այդ գիտեինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն է հանդիսանում ռուս-ուկրաինական հավանական բանակցությունների միջնորդը: Պարզից էլ պարզ է, որ Էրդողանին միջնորդավճար են վճարելու թե՛ Ուկրաինան, թե՛ ՌԴ-ն: Ավելին՝ կարծում եմ, որ Էրդողանի միջնորդական առաքելությունը պարգևատրվելու է նաև Արևմուտքի կողմից: Ի՞նչ է իրենից ներկայացնելու Էրդողանին տրվելիք միջնորդավճարը: Գումա՞ր, շքեղ առանձնատու՞ն, ճանապարհորդություն դեպի Դոմինիկա՞նա: Իհարկե ոչ: Էրդողանին տրվելու է աշխարհաքաղաքական ազդեցության քարտ-բլանշ: Իսկ, ի՞նչ եք կարծում, աշխարհի ո՞ր մասում է վերջինիս տրվելու այդ ազդեցությունը: Ավստրալիայու՞մ, Ամերիկայու՞մ, Անտարկտիդայու՞մ, թե՞ Անդրկովկասում և Միջին Արևելքում:
Եթե Հայաստանը լուրջ պետություն լիներ, ապա կկարողանար Էրդողանին զրկել ցանկացած միջնորդավճար ստանալու ակնկալիքից: Ի դեպ, հաշվի առնելով բազմամիլիոնանոց սփյուռքը, այդ խնդիրը կարող էր լուծելի դառնալ»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան