Կրեմլը գովաբանել է Էրդողանին
![]() 1498 Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 17:16 Ժամանակակից աշխարհում քիչ քաղաքական գործիչներ կան, որ իրենց որոշումները կայացնելիս այնքան անկախ են, որքան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս կարծիքը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում: «Իհարկե, բոլորը սարսափելի ճնշման տակ են գտնվում ամերիկացիների կողմից: Եվ ոչ բոլոր երկրներն են ուժ գտնում հստակորեն սահմանելու իրենց ինքնիշխան դիրքորոշումը», - ասել է Պեսկովը: «Եվ այս առումով, բնականաբար, Էրդողանի նման մարդիկ շատ քիչ են ժամանակակից քաղաքական Օլիմպոսում»,- ընդգծել է նա։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ ամերիկացիները շատ երկրներին սպառնում են երկրորդային պատժամիջոցներով։ «Դե, ոչ բոլոր երկրներն են նման Թուրքիային, օրինակ, այս հարցում, մենք տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ: Այնուամենայնիվ, Թուրքիան դեռ ելնում է իր շահերից, որտեղ «այո» նշանակում է՝ «այո», «ոչ»-ը՝ «ոչ»», - հայտարարել է Պեսկովը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
