«ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ չի տվել». Զելենսկի
![]() 1187 Կիրակի, 03 ապրիլի, 2022 թ., 21:06 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այդպես էլ չի համաձայնվել անվտանգության երաշխիքներ տրամադրել այն ձևով, ինչ ձևով պահանջել է Կիևը։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին և նախագահ Բայդենի վարչակազմին երկու կուսակցությունների աջակցության համար, այն ամենի համար, ինչ նրանք անում են մեզ համար: Բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը մեզ անվտանգության երաշխիքներ չտրամադրեց։ Սա պետք է հասկանալ»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան «առայժմ դրանք ոչ մեկից չի ստացել»։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը մի շարք երկրների հետ փոխանակել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերի նախագծեր։ Նա ընդգծել է, որ կարելի է խոսել ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների, այնպես էլ դաշինքի անդամ չհանդիսացող պետությունների մասին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
