«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նպատակը ոչ թե Ուկրաինային օգնելն է, այլ՝ հակառակը». Հակոբ Հակոբյան
![]() 344 Երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ., 00:06 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայիս ռազմավարական նպատակը ոչ թե Ուկրաինային օգնելն է կամ հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը, այլ՝ հակառակը: Նկատենք, որ ՆԱՏՕ-ի կողմից հիբրիդային պատերազմը Ռուսաստանի դեմ տարվում է այնպես, որ Ուկրաինան ծառայում է որպես մարտադաշտ, իսկ ուկրաինացիները կենդանի թիրախ են։ Նրանց մյուս առավելությունն այն է, որ նա կարող է ռազմական առումով թուլացնել Ռուսաստանին Ուկրաինայում՝ միաժամանակ խուսափելով միջուկային տերության հետ անմիջական առճակատումից: Այս առումով, նրանց համար անհրաժեշտ է Ռուսաստանի սահմանների մոտ ապակայունացման օջախներ բռնկելը, որը կշեղի և կթուլացնի Ռուսաստանին: Որքան երկար ՆԱՏՕ-ն ու նրանց դաշնակիցներն զենք մատակարարեն Ուկրաինայի զինված ուժերին, այնքան ռազմական հատուկ գործողությունը ձեռք կբերի ավելի կործանարար բնույթ, որի պատասխանատվությունը Միացյալ Նահանգները կդնեն Ռուսաստանի վրա։ Հայաստանի և Արցախի համար շատ կարևոր է չդառնալ այս իրականության մեջ Արևմուտքի կամ ԱՄՆ-ի ձեռքում գործիք, հակառակ դեպքում ներկայիս մարտադաշտն իր խաղի կանոններով կտեղափոխվի մեր մոտ: Այսօր Հարավային Կովկասում իրավիճակը շատ առումներով նման է 1942-1943թթ.. Թուրքիան այդ տարիներին Հայաստանի և Վրաստանի սահմաններին կենտրոնացրել էր մինչև 750 հազարանոց զորախումբ և սպասում էր Ստալինգրադի համար ճակատամարտի ելքին՝ ԽՍՀՄ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար։ Այնպես որ, կարծես թե Կիևը հեռու է, բայց Երևանից և Ստեփանակերտից երևում է»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
