«Երկու կարևոր հարց՝ բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ ու դրանից հետո». Աբրահամ Գասպարյան
![]() 868 Երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ., 16:48 Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի գրառումը. «Ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ ու դրանից հետո, կարևոր երկու հարց՝ ժողովրդավարության, հումանիզմի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին, գլխավորաբար՝ Արցախի կոնֆլիկտի կարգավորման միակ մանդատակիր ԵԱՀԿ ՄԽ-ին ու ԵՄ-ին՝ - արդյո՞ք Հելսինկյան եզրափակիչ ակտում (նաև՝ միջազգային իրավունքի հիմքով ձևավորված միջկառավարական կազմակերպությունների կանոնադրություններում) ամրագրված՝ ազգերի ինքնորոշման իրավունքը շարունակում է գերակա արժեք ու իրավունք մնալ այս կառույցի համար, - արդյո՞ք 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում ընդունված բանաձևը, որում քաղաքական Հին աշխարհամասն առաջին անգամ դե յուրե հաստատեց, որ Արցախի հակամարտության կարգավորումը չի կարող իրականացվել առանց ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, հակասում է ԵՄ քաղաքական, արժեքաբանական ու ինստիտուցիոնալ տրամաբանությանը: Եթե Երևանն ստանա բացասական պատասխան, կմնա մեկ ճանապարհ՝ - ճանաչել Արցախի անկախությունը, իրականացնել 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որպեսզի Արցախում չստանանք Նախիջևան-2, - վատագույն դեպքում՝ Արցախում անցկացնել հանրաքվե ՄԱԿ-ի հովանավորությամբ, - հրաժարվել մաս կազմել՝ Հայաստանը ռազմավարական ու տնտեսական էքսպանսիայի ենթարկելու թուրքիայի ակնհայտ հավակնությանը: Եվ միայն դրանից հետո բանակցություն սկսել ոչ թե բաքվի ու անկարայի, այլ միջազգային հանրության ու ռեգիոնալ բոլոր կենտրոնների՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ծոցի արաբական մի շարք երկրների ու Վրաստանի հետ՝ ճանապարհների ապաշրջափակման հարցի վերաբերյալ: Հ. Գ. - Եթե ունենայինք պետականության ավանդույթներ, ազգային-պետական շահն իր անձից ու աթոռից վեր դասող ոչ ծախու իշխանություն, վերջին թեզը կարող էինք իրականացնել՝ քաղաքական role play-ի համատեքստում, ինչպես տասնամյակներ շարունակ արել են տարածաշրջանի բազմաթիվ երկրներ: Այնպես չէ՛, որ չունենք դիվանագիտական միտք, ռազմավարական խորության մոտեցումներ. ամենևին: Այդ տարբերակը կարող ենք իրականացնել՝ ապիկար տգետների գործող խունտային վայրկյան առաջ պատմության աղբամանը շպրտելուց հետո»: Աղբյուրը` Աբրահամ Գասպարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
