«Ռազմական բախումը տեղի է ունենալու». Արման Աբովյան
![]() 1518 Երկուշաբթի, 04 ապրիլի, 2022 թ., 17:36 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Իրավիճակն Արցախի և Հայաստանի շուրջ զարգանում է դեպի ռազմական լարվածության մակարդակի ավելացում։ Անկասկած՝ թուրք-ադրբեջանական տեռորիստական օկուպացիոն ուժերի գործողությունների տրամաբանությունը փաստում է այն, որ ռազմական բախումն այս կամ այլ ձևաչափով տեղի է ունենալու, ընդ որում, ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում։ Այսպես... թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի տեղեկատվական ծառայությունները տարածում են դեզինֆորմացիա իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի դիրքերը ՀՀ Տավուշի մարզում տեղակայված հայկական դիրքերից։ Զուգահեռ արդեն տևական ժամանակ թշնամական ռազմական ուժերի կուտակումներ են նկատվում Սյունիքի, Տավուշի, Վարդենիսի սահմանային գոտիներում։ Չի դադարում Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի ագրեսիվ գործողությունների շղթան։ Քարագլուխ բարձունքի և Փարուխ գյուղի լիարժեք զավթման փորձերը թշնամու կողմից փաստում են նրա մասին, որ իրենք խորապես թքաց ունեն բոլոր պայմանավորվածությունների վրա։ Իրենք ընդամենը հետևողական շարժվում են դեպի Արցախի լիարժեք հայաթափման։ Որպես հիշեցում... Հայաստանի մասով թուրք-ադբեջանական տանդեմի միջանկյալ նպատակն է, այսպես կոչված, «դեմարկացիայի և դելիմիտացիայի» արդյունքում զավթել/ամրապնդվել Հայաստանի ռազմավարական լոգիստիկ հանգույցների ուղղությամբ և փաստացի ձևավորվել մի իրավիճակ, երբ Հայաստանի ամբողջ ռազմական և տնտեսական «շարժը» լինելու է թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի վերահսկողության տակ։ Իհարկե, մեր թշնամիների վերջնանպատակը դա Հասյաստանի մասնատումն է և, եթե կցանկանաք տարածաշրջանային առումով «ապամոնտաժումը», քանզի առանց դրա Թուրքիայի և Ադրբեջանի ֆիզիկական առումով միավորումը (ընդհանուր սահման) իրագործելի չէ։ Սակայն այս բոլոր նպատակների առաջին փուլը հանդիսանում է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, որը, ըստ էության, կլինի այն փաստաղթուղթը, որի վրա սկզբնական փուլում հիմնվելով՝ թուրք-ադրբեջանական ուժերը «հանգիստ» կշարունակեն իրենց կողմից մշակված հակահայկական ռազմավարության իրագործումը։ Կարելի՞ է կանխել այս կարգի զարգացումները։ Իհարկե։ Միակ տարբերակը դա ձերբազատվել բոլոր վարդագույն թրքահաճո երազանքներից (խաղաղության դարաշրջան) և ընդունել, որ չի ստացվի պատերազմից խուսափել՝ գնալով սկզբունքային զիջումներրի թուրք-ադրբեջանական ոհմակին անվտանգային, քաղաքական և տարածքային առումով։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուզո՞ւմ ես խաղաղություն, ուրեմն՝ նախապատրաստվիր պատերազմի։ Վերջ»: Աղբյուրը` Արման Աբովյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
