«Հրապարակում ոչ թե մարդկանց բազմություն է պետք, այլ՝ էլիտաների ներկայություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը. «Մեր հասարակությունը քաղաքական չէ: Չափից ավելի շատ քաղաքականացված է, բայց քաղաքական չէ: Եվ սա մեծ խնդիր է, որն իր հետևից բազում այլ խնդիրներ է բերում: Վերցնենք, օրինակ, այսօրվա հանրահավաքը: Մարդկանց մոտ հիմնական մեկ հարց կա՝ ի՞նչ է անելու ընդդիմությունը: Ընդ որում, այդ հարցն իր մեջ պարունակում է մի շարք ուրիշ՝ մեծամասամբ հոռետեսական ենթահարցեր. նորից սաղ քաղաքով պիտի քայլե՞նք, հավաքվելու ենք ելույթներ լսենք ու ցրվենք տներո՞վ և այլն, և այլն: Լավ չի այս ամենը:
Քաղաքական հասարակությունն ինքն է օրակարգ ձևավորում, հետո գտնում այն ուժերին, որոնք կարող են սպասարկել այդ օրակարգը: Իհարկե, Հայաստանում դրա փորձերն էլ կան, բայց վերոնկարագրյալ իրավիճակն իսկապես գերիշխող է: Նույնիսկ շատ հանրային գործիչներ այդ տրամաբանությամբ են առաջնորդվում՝ քաղաքական լուծումներ առաջարկելու փոխարեն կտրուկ գործողություններ պահանջում: Նկատենք՝ ուրիշներից պահանջում:
Երևանում այսօր մեկնարկող հանրահավաքային շարժումը լավ առիթ է, որպեսզի հանրության ունակ հատվածները վերջապես սկսեն օրակարգեր ձևավորել: Հրապարակում ոչ թե մարդկանց բազմություն է պետք, այլ՝ էլիտաների ներկայություն: Մտավորականությունը պետք է գա ու, ժամանակակից լեզվով ասած, քաստինգ անի: Տեսնի, թե հարթակից ելույթ ունեցողներից ով ինչ արժե և ում է կարելի վստահել ժողովրդի քաղաքական առաջնորդությունը: Դե իսկ այդ առաջնորդության հավակնողներն էլ, իրենց հերթին, պետք է խուսափեն լոզունգային ու պոպուլիստական հայտարարություններից և փորձեն ստեղծված իրավիճակից իրական ու գործուն ելքեր առաջարկել:
Այլ կերպ ասած՝ այսօր մենք կանգնած ենք քաղաքական հասարակություն, նոր օրակարգեր և այդ երկուսին համապատասխան առաջնորդներ ունենալու խիստ կարևոր խնդրի առջև: Իսկ երեկոյան տեղի ունենալիք հանրահավաքը, կարծում եմ, կարող է այդ խնդրի լուծման լավ մեկնարկ դառնալ: Հուսամ՝ այդպես էլ կլինի»:

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
8809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8508:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
14303:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12802:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13601:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14600:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15000:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13500:06