««Կերած-խմած» ընդդիմությունը դեռ զիջում է պոպուլիստ Փաշինյանին». Սուրեն Սուրենյանց
![]() 264 Երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ., 11:42 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մի քանի տեղ կանխատեսումներ տեսա, որ այսօրվա հանրահավաքով դրվելու է ղարաբաղյան նոր շարժման մեկնարկ։ Ցանկալին իրականության տեղ դնելու պարզունակ մոտիվացիա է։ Առաջին հերթին, այսօր չունենք այնպիսի հասարակություն, որը կարողանա գեներացնել շարժում, որն աղերս ունի 88-ի շարժման հետ։ 80-ականների սովետահայ հասարակությունը՝ իր կառուցվածքով, սոցիալական հիերարխիայով, ինտելեկտով, արժեքային համակարգով, շատ ավելի քաղաքացիական ու արժեք ստեղծող էր, քան այսօրվա հասարակությունը։ Նման իրավիճակի պատճառները շատ են ու դրանց առաջիկայում, անշուշտ, կանդրադառնանք։ Երկրորդը՝ հարթակի խնդիրն է։ 88-ի շարժումը ղեկավարում էին իրենց ոլորտներում կայացած, կրթված, առաջադիմական գաղափարներ ունեցող մտավորականներ։ Այսօրվա հարթակի փաստացի «տերերը» երկրորդ ու երրորդ նախագահներն են, որոնք, մեծ հաշվով, քաղաքական նոր բովանդակություն չունեն ու իրենց քաղաքական խոսույթը կառուցում են՝ սեփական խիստ կասկածելի «հաղթական» անցյալի վրա՝ դա հակադրելով այսօրվա «կապիտուլյանտական» ներկային։ 88-ի շարժումը մի քանի ռացիոնալ խնդիրներ էր դրել՝ Արցախի միացում, Հայաստանի ժողովրդավարացում ու ինքնիշխանություն։ Այսօրվանի գործընթացը ներքին հարթության վրա պրիմիտիվ ռևանշիզմ է, արտաքին ուղերձների մակարդակում՝ հարևան երկրների հետ դիալոգի մերժում՝ առանց այլընտրանքային բովանդակության։ Օբյեկտիվորեն այսօրվա գործընթացի հիմքում ոչ թե համազգային բաղադրիչն է, այլ ներքաղաքական համատեքստը, որտեղ «կերած-խմած» ընդդիմությունը դեռ զիջում է պոպուլիստ Փաշինյանին»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
