«Զելենսկու և արևմտյան էլիտաների միջև տեղի է ունենում պարզ «գործարք»». Հակոբ Բադալյան
![]() 2303 Երեքշաբթի, 05 ապրիլի, 2022 թ., 12:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մեզանում հաճախ է անդրադարձ արվում միջազգային ատյաններում, տարբեր երկրների խորհրդարաններում Զելենսկու ելույթներին, որոնցում նա հաճախ նաև քննադատում է արևմտյան երկրներին, որ քիչ են զենք տալիս և չեն տալիս հենց այն զենքը, որ պետք է բեկում ապահովելու համար: Ընդհանրապես, դիտարկվում է, թե ինչ հմուտ դիվանագիտություն է վարում Զելենսկին: Ես կդժվարանամ գնահատել նրա դիվանագիտությունը: Գուցե իսկապես շատ հմուտ դիվանագետ է, բացի այդ նա կարող է լինել ոչ հմուտ, բայց ունենալ հմտացած թիմ: Սակայն, առայժմ գործնականում նա անում է, ըստ էության, այն, ինչ նվազագույնը կաներ նրա տեղում հայտնված երկրի նախագահը, երբ մի խոշոր խաղացող դրած ավիրում է այդ երկիրը, իսկ մի քանի այլ խոշոր խաղացողներ այդ ավերի վրա լուծում են իրենց հարցերը: Եվ այն, որ Զելենսկին մեծ ընդունելություն ունի այլ երկրների խորհրդարաններում, տարբեր կառույցներում և այլն, պայմանավորված է նրանով, որ դա պահանջված է հենց խոշոր խաղացողների շահերի շրջանակում: Օրինակ՝ գործնականում բոլորի համար ներքաղաքական նշանակության հարց է Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքը՝ ի տարբերություն, օրինակ, Արցախի և Հայաստանի հանդեպ վերաբերմունքի: Սրա պատճառները բազմազան են և ցավոք սրտի՝ օբյեկտիվ: Հետևաբար, Զելենսկու և արևմտյան էլիտաների միջև տեղի է ունենում պարզ «գործարք»՝ բարձրաձայնված կամ լռելյայն, բայց փոխշահավետ տրամաբանությամբ հարաբերություն: Ինչ կլինի հետո, պատերազմի կամ հետպատերազմյան հաջորդ փուլերում, սա մեծ հարց է: Ինչպես որ մեծ հարց է, թե ինչ կլիներ, եթե, օրինակ, Զելենսկին հրաժարվեր «խաղալ» այդ պայմաններով: Ինչպիսի՞ն կլիներ արևմտյան էլիտաների արձագանքը, եթե, օրինակ, նա հրաժարվեր ելույթ ունենալ իրենց խորհրդարաններում, տարբեր միջոցառումներին, այսինքն՝ զրկեր նրանց իր հաշվին սեփական հանրությունների առաջ միավոր հավաքելու հնարավորությունից: Եթե այստեղ կա հմուտ դիվանագիտություն, ապա առայժմ միայն ամերիկա-բրիտանական կատարմամբ: Մնացյալը՝ պատերազմի ու Եվրոպայի սահմանից այս թե այն կողմ, առայժմ գործնականում այդ դիվանագիտության սպասարկման ռեժիմում են: Առայժմ դիմադրում է Չինաստանը: Որքան կկարողանա՝ հարցը սա է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
