ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանի հետ հարկային տեղեկատվության փոխանակումը

ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) դադարեցրել է Ռուսաստանի հարկային մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը։ Ինչպես Reuters-ի թղթակցին հայտնել են գերատեսչությունում, այս քայլի նպատակն է՝ թույլ չտալ Ռուսաստանին հարկեր հավաքել և դրանով իսկ ֆինանսավորել Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակությունը։
Կրկնակի հարկումից խուսափելու նպատակով կնքված ռուս-ամերիկյան համաձայնագրի համապատասխան՝ IRS-ը և Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությունը նախկինում փոխանակվում էին տեղեկատվությամբ:
IRS-ը կարող էր տեղեկատվություն պահանջել ԱՄՆ հարկատուների մասին Ռուսաստանի իշխանություններից և հակառակը:
IRS-ն այժմ տեղեկացրել է, որ փետրվարի 24-ից, երբ սկսվեց ռուսական ներխուժումն Ուկրաինա, IRS-ը դադարեցրել է ցանկացած հարկային տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի իշխանություններին:
Այս քայլը չի նշանակում, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բոլոր հարկային համաձայնագրերը դադարում են գործել, ընդգծել է IRS-ը, թեև ԱՄՆ սենատորներ Ռոբ Փորթմանը և Բեն Քարդինը դիմել են Սպիտակ տանը՝ կոչ անելով ամբողջությամբ չեղարկել դրանք։
Նշենք, որ անցյալ ամիս Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ դադարեցրել է հարկային տեղեկատվության փոխանակումը Ռուսաստանի և Բելառուսի հետ:

«Գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
1211:30
«Նիկոլ Փաշինյանը, իր վարած արտաքին քաղաքականությամբ, ՀՀ-ին զոհից դարձնում է ագրեսոր». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
2811:12
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:06
«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian
11210:31
«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
5310:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
12610:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
6409:54
«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան (տեսանյութ)
9409:30