Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հարավային Օսիայում նախաձեռնող խումբ կստեղծվի Ռուսաստանին միանալու համար

Հարավային Օսիայում նախաձեռնող խումբ կստեղծվի Ռուսաստանին միանալու համար
691
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 00:12

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդություն է ստացել երկրի՝ Ռուսաստանին միանալու հարցով նախաձեռնող խումբ գրանցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԿԸՀ քարտուղար Քրիստինա Ավլոխովան։

«Մենք հարցում ենք ստացել՝ գրանցել նախաձեռնող խումբ՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար»,- ասել է Ավլոխովան։

Նախաձեռնող խմբում կընդգրկվեն մոտ տասը հոգի, այդ թվում՝ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովը և խորհրդարանի նախագահ Ալան Տադտաևը։

Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու որոշումը պաշտպանել են ռուս առաջատար քաղաքական գործիչները։