Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սերժ Սարգսյանի ելույթ չունենալը ճիշտ քայլ էր»․ Ոսկան Սարգսյան

«Սերժ Սարգսյանի ելույթ չունենալը ճիշտ քայլ էր»․ Ոսկան Սարգսյան
220
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 17:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Հարցեր, որոնք չտրվեցին Սերժ Սարգսյանին
Ապրիլի 5-ի հանրահավաքում Սերժ Սարգսյանը ելույթ չունեցավ։ Ընդդիմությունը քաղաքական հստակ օրակարգ չունի, ուստի Սերժ Սարգսյանի ելույթ չունենալը ճիշտ քայլ էր։ Լրագրողները հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղելու, սակայն այդպես էլ չհարցրին Սերժ Սարգսյանին, թե ինչու նա չհրամայեց ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, երբ Դիլիջանի թունելի մոտ փակեց արագաչափը, երբ ջարդելով ռազմավարական նշանակության օբյեկտ համարվող հանրային ռադիոյի շենքի դուռը, մոտ քսան հոգով այնտեղ ներխուժեց, ո՞ւմ հորդոր-պահանջով ինքն Անգլիայից նախագահացու բերեց նախկինում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված Արմեն Սարգսյանին, որո՞նք էին այն հզոր ուժերը, որոնց, իր խոստովանությամբ 2018-ի գարնանը պարտվեց Սերժ Սարգսյանը։ Այսքան աղետից, հազարավոր զոհերից, մեծ պարտությունից հետո Սերժ Սարգսյանը ե՞րբ է անկեղծանալու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան