«Ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել երեկվա եռակողմ հանդիպման վերաբերյալ: «Հանդիպումը նվիրված էր տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ տարածաշրջանի անվտանգ, կայուն և խաղաղ զարգացման հարցերի քննարկմանը: Կողմերը համաձայնել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին սկսել աշխատանքը խաղաղության համաձայնագրի շուրջ՝ Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ առաջ քաշված նախաձեռնության և Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների հիման վրա:
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը, ԵՄ խորհրդի նախագահի մասնակցությամբ, կարևոր քայլ է, որը ձեռնարկվել է ի շահ Ադրբեջանի ու կոչված է ապահովելու տարածաշրջանի հետագա զարգացումը՝ խաղաղության և հանգստության պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ։

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
7409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
13703:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12302:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13301:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14300:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
14600:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13000:06