«Կոնկրետ այս թեմայի քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկվա եռակողմ հանդիպմանն ու հայտարարեց, որ երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում. «ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն ու բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն... Քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման վերաբերյալ՝ մասնավորապես՝ Փառուխի դեպքեր շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, որը պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում ենք ու կանենք: Հաջորդ որոշումը, որ կայացվեց, մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր»,- ասաց Փաշինյանը:

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
7409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
13703:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
12302:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
13301:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
14300:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
14600:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13000:06