Ռուսաստանը վաղաժամկետ դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից
![]() 628 Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 22:42 Ապրիլի 7-ից Ռուսաստանը վաղաժամկետ կդադարեցնի իր լիազորությունները՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը: Նրա խոսքով՝ այս որոշումը գիտակցված է եղել։ «Ցավով պետք է փաստենք, որ ժամանակակից ՄԻԽ-ը մենաշնորհված է պետությունների մի խմբի կողմից, որը չի վարանում այն օգտագործել իր պատեհապաշտ նպատակների համար։ Խորհրդին ներկայացվում են հակասական և վիճահարույց նախաձեռնություններ, որոնք չեն վայելում այլ երկրների լայն աջակցությունը: Այն անամոթաբար օգտագործվում է՝ որպես ճնշում գործադրելու և աճող թվով պետությունների նկատմամբ ուղղակի ահաբեկման գործիք»,- ասել է մշտական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի վարած քաղաքականությունը հանգեցնում է Մարդու իրավունքների խորհրդի վարկաբեկմանը և խաթարում է նրա վստահությունը, ուստի Ռուսաստանը չի կարող մնալ այդ մեխանիզմի մաս։ Գատիլովը հավելել է, որ Մարդու իրավունքների խորհրդին անդամակցությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը չի ենթադրում շեղում մարդու իրավունքների ոլորտում Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից։ Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դադարեցրել էր Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին։ Ինչպես նշել է Գատիլովը, այս բանաձևը հիմնված է ոչ թե մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի, այլ «միայն հավաքական Արևմուտքի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վրա»։ Բանաձևը ներկայացնող Միացյալ Նահանգների նպատակը նա անվանեց ժամանակակից պետության վրա ճնշման գործադրում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
