Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ես չեմ պատկերացնում Հայաստանի իշխանություն, որ Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում». Դավիթ Բաբայան. «Հրապարակ»

«Ես չեմ պատկերացնում Հայաստանի իշխանություն, որ Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում». Դավիթ Բաբայան. «Հրապարակ»
992
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «ԵԽ նախագահ Շառլ Միշելի քավորությամբ նախօրեին Բրյուսելում կայացավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը, որի արդյունքները խիստ մտահոգիչ են։ Տարածված հաղորդագրության մեջ Արցախի և նրա կարգավիճակի մասին բառ անգամ չկա, փոխարենը երկու երկրների ԱԳՆ-ները հանձնարարականներ են ստացել՝ լծվել սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերին ու խաղաղության պայմանագիր ստորագրելու գործին։ Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զրուցել ենք Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո Արցախի, նրա ապագայի, կարգավիճակի մասին որևէ հիշատակում չկա, փոխարենը մեկնարկում է սահմանազատման գործընթացը, ինչից կարելի է ենթադրել, որ խաղաղության պայմանագրի շուրջ կողմերը եկել են համաձայնության։ Ինչպե՞ս կգնահատեք բրյուսելյան պայմանավորվածությունները, ինչպե՞ս եք այս իրավիճակում տեսնում Արցախի հարցի լուծումը, ո՞ր ֆորմատում՝ հանդիպման ժամանակ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակում չի արվել։

- Մեզ համար Արցախի հարցը վաղուց լուծված է, մենք միշտ ունենք մեր տեսակետը, այդ տեսակետից չենք շեղվում և ունենք մեր կարմիր գծերը, իսկ կարմիր գիծն այն է, որ մենք Ադրբեջանի կազմում երբեք չենք լինելու, դա մեր կործանումն է։

- Բայց հիմա եթե երկու կողմը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սկսում են սահմանազատման գործընթաց, մինչև ապրիլի վերջ պետք է ձևավորվի հանձնաժողով, սա չի՞ նշանակում, որ կողմերը, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, վճռում են նաև Արցախի հարցը։ Այսինքն՝ Հայաստանից այն կողմ սկսվում է Ադրբեջանը, որի կազմում, փաստորեն, կա նաև Արցախ։

- Նախ եկեք չմոռանանք, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը մեկ օրվա, մեկ տարվա խնդիր չէ։ Այն բավականին երկար ժամանակ է պահանջում, և հույս ունենք, որ այդ ընթացքում նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակեցումներ կլինեն։ Բացի այդ, եկեք մի հարցը չկապակցենք մյուսին, Բրյուսելում, ըստ էության, քննարկել են երկկողմ հարաբերություններ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգ։

- Նախ՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ գործընթացներն արագանան, որովհետև հասկանում է, որ միայն Նիկոլ Փաշինյանը կարող է իր ցանկությունները կատարել՝ պետք է տեղավորվեն նրա պաշտոնավարման ժամկետում։ Եվ ամենակարևորը՝ խաղաղության օրակարգի հաստատումն ուղիղ առնչվում է Արցախի խնդրին, եթե չասենք՝ փոխկապակցված է։

- Այո, փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ, երկու առանձին հարց են իրենցից ներկայացնում։

Մանրամասները՝ թերթի համարում: