Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի». Մակրոն

«Ուկրաինայի հակամարտությունն առաջիկա շաբաթներին չի ավարտվի». Մակրոն
654
Ուրբաթ, 08 ապրիլի, 2022 թ., 11:44

«Այս հակամարտությունը, ցավոք, մոտ ապագայում չի ավարտվի։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին ու շաբաթներին Դոնբասում շատ ծանր իրավիճակ կտեսնենք»,- այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ТАСС-ը: «Ֆրանսիան, Հունաստանը և Թուրքիան քայլեր են ձեռնարկում՝ Դնեպրում և Մարիուպոլում հումանիտար գործողություններ կազմակերպելու համար»,- հավելել է նա: Մակրոնի կարծիքով, առաջիկա շաբաթներին Ռուսաստանից դիվանագիտական զիջումներ պետք չէ սպասել: