Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ռուսաստանը է՛լ ավելի զգայուն է լինելու Հայաստանի հարցում». Ա. Բաբաջանյան

«Ռուսաստանը է՛լ ավելի զգայուն է լինելու Հայաստանի հարցում». Ա. Բաբաջանյան
768
Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 14:00

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. ««Միութենական պետություն» կոչվածը, որի թե ռեսուրսը, թե ռազմա-քաղաքական միջավայրային անհրաժեշտությունները Ռուսաստանի համար Կովկասում բացակայում են, հետևաբար բացակայում է այդպիսի օրակարգ առաջ քաշելու ռացիոնալությունը:
Սա չի նշանակում, որ Ռուսաստանը Հայաստանին պատրաստ է տալ այսպես ասած «աշխարհաքաղաքական ազատություն»:
Բացարձակապես:
Հակառակը, Ռուսաստանը է՜լ ավելի զգայուն է լինելու Հայաստանի հարցում: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը այդ պայմաններում Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատելու և այդ կերպ նաև իր համար հավասարակշռված քաղաքականության առավելագույն միջակայք և պաշար ապահովելու համար կարիք ունի առավելագույնս ստույգ գնահատել Ռուսաստանի խնդիրներն ու մտահոգությունները, որպեսզի լինի թիրախային աշխատանք, այլ ոչ թե ջանք «չեղած» օրակարգերի դեմ, բաց թողնելով եղած անհրաժեշտություններն ու այդ թվում նաև հնարավորությունները»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան