«Հաջորդ հանրահավաքը լինելու է վճռորոշ՝ գալու ենք այստեղ և մնալու ենք հրապարակներում»․ Սեֆիլյան
![]() 488 Շաբաթ, 09 ապրիլի, 2022 թ., 17:35 «Պետք է որսալ ճիշտ պահը․․․ մենք հասնելու ենք մեր նպատակին, ոչ միայն հասնելու ենք մեր նպատակին՝ հնարավորինս հասնելու ենք անցնցում կերպով»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ «Այսքան տարի պայքարել ենք, ես խնդրում եմ մեր պայքարող ժողովրդին մի որոշ ժամանակ ևս համբերել։ Խոսքը վերաբերում է շաբաթներին։ Ընդամենը մոտիկ ապագայում այդ պահը լինելու է»,-շարունակեց նա։ Սեֆիլյանը նշեց, որ հաջորդ հանրահավաքի օր չեն հայտարարելու, որովհետև հաջորդ հարահավաքը չի լինելու «հերթական հանրահավաք»։ «Հաջորդ հանրահավաքը լինելու է վճռորոշ հանրահավաք։ Գալու ենք այստեղ և մնալու ենք հրապարակներում, մինչև չհեռացնենք այս սրիկաներին, այս դավաճաններին, զուգահեռաբար չստեղծենք ազգային կառավարություն»,- եզրափակեց ԱԺԲ խորհրդի անդամը։ Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, այնուհետև ԱՄՆ դեսպանատուն։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
